13 11 2020

Նիկոլ Փաշինյանը սրիկա է և դավաճան, պարզապես` ոչնչություն և դա ցույց տվեց իրավիճակը․ Կուրգինյան



Նիկոլ Փաշինյանը սրիկա է և դավաճան, պարզապես` ոչնչություն, և դա ցույց տվեց իրավիճակը: Այդ մասին «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ, փորձագետ Սերգեյ Կուրգինյանը:

«Որպես փորձագետ կարող եմ ասել և փաստերով հիմնավորել, որ Փաշինյան ազգանունով այս անձը բերվել է իշխանության միայն Ղարաբաղը հանձնելու համար: Նա չի ունեցել որևէ այլ առաքելություն:

Փաշինյանը գործակալ է, ով կատարել է հստակ խնդիր: Եվ նա կարողացավ կատարել դա լավ. Ամերիկան, Սորսը, Մեծ Բրիտանիան նույնպես լավ աշխատել են, պետք է արժանին տալ Մուրին (Մեծ Բրիտանիայի բոլորն իրենց գործը լավ են արել»,- հայտարարել է Կուրգինյանը:

Փորձագետի խոսքով` Փաշինյանին հաջողվել է ամենուրեք հանցավոր կերպով նշանակել իր մարդկանց, այդ թվում` Ղարաբաղում:

«Նշեմ, որ Շուշին հանձնված չի եղել. եղել է կարճ ժամանակահաատված, երբ նրանք (ադրբեջանական զորքերը -խմբ.) մուտք են գործել քաղաք, սակայն նրանց այնտեղից դուրս են շպրտել: Դրանից հետ զորքերը, որոնց թվում են իմ ընկերները, հերոսաբար կռվել են, կարողացել են հետ վերցնել քաղաքը, պատրաստվել տանկեր մտցնել, սակայն հրաման է իջել` հետ քաշվել: Այսպիսով` դա աննախադեպ դավաճանական ակտ է լրտեսական ցանցի կողմից»,- ընդգծել է Կուրգինյանը:

Նա հիշեցրել է ներկաներին, որ դեռ նախորդ հաղորդումների ժամանակ ասել է, որ Էրդողանը, որի կողքին է Մուրը, Ալիևը, ում հրահանգում է Բրիտանիան, և Փաշինյանը, նրանք երեքով գործում են միասին:

Եվ այդ ոչնչությունը դեռ խոսում է զոհվածների մասին: Ասեմ, որ հայկական բանակը կռվել է այնպես, որ որևէ գովեստի խոսք չի կարող նկարագրել նման սխրանքը: Նրանք հերոսաբար կռվել են 5 անգամ իրենց գերազանցող ուժերի դեմ, Թուրքիայի վարձկան-գրոհայինների դեմ:

Այդ տղաներին, զորքին դավաճանել են»,- ընգծել է փորձագետը:

«Իսկ այժմ ամենակարևոր հարցը` ո՞վ է ընտրել այդ ոչնչությանը, այդ սրիկային: Հայաստանի քաղաքական ինքնասպանությունը սկսվել է Փաշինյանին ընտրելու օրվանից: Իսկ այժմ այդ ոչնչությունն իր օծանելիքից է խոսում:

Ինչպե՞ս տեղի ունեցավ հայ ժողովրդի գիտակցության նման մթագնում:

Փաշինյանը Լևոնի (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան - խմբ.) ուժեղացված տեսակն է, որը եկել էր հող հանձնելու:

Նրանք չէի՞ն հասկանում` ում են ընտրում:

Եվ այժմ ամենակարևոր հարցը` արդյո՞ք կարթնանա և ուշքի կգա հայ ժողովուրդը»,- եզրափակել է Կուրգինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ